Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրուգվայի արտգործնախարարությունը հունվարի 4-ին կոչ է արել միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը. տեղեկացնում է civilnet.am-ը` հղում անելով Prensa Armenia կայքին։
Արտգործնախարար Լուիս Ալմագրոն հանդիպել է Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ` քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում։ Նա քննադատել է Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտելու համար և կարևորել ղարաբաղյան խնդրի հրատապ կարգավորումը՝ «հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը որպես անկախ պետություն՝ 1918թ. մայիս-1920թ. դեկտեմբեր ժամանակահատվածի սահմաններով»:
Ուրուգվայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ հաշվի են առնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը և նրա եզրակացությունները` ԼՂՀ ճանաչման վերջնական որոշումն ընդունելու համար։
Ուրուգվայի արտգործնախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու հնարավորության շուրջ քննարկումները սկսել է 2011-ից։ «Այդ ժամանակվանից ի վեր հանդիպումներ են տեղի ունեցել Ուրուգվայի կառավարության կանցլերի ու բարձրաստիճան պաշտոնյաների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ու դեսպանների հետ»,- ասել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը 2011թ. դեկտեմբերին այցելել էր Ուրուգվայ, հանդիպումներ ունեցել այդ երկրի օրենսդիր մարմնում։ 2012թ. նոյեմբերին Ուրուգվայի խորհրդարանականների պատվիրակությունն էր այցելել Լեռնային Ղարաբաղ։ 2014թ. հուլիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ուրուգվայ կատարած այցի ընթացքում այդ երկրի նախագահ Խոսե Մուջիկայի հետ ստորագրվել է համատեղ հայտարարություն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։