|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նոյեմբերի 8-ին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Վազգենաշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում: «Ապառաժ»-ը հայտնում է, որ դրանց ընթացքում պատգամավորը ընտրողներին է ներկայացրել ԱՀ ԱԺ-ում «Դաշնակցություն» խմբակցության կատարած աշխատանքները օրենսդրական դաշտում, միջխորհրդարանական կապերի ամրապնդման ոլորտում, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅԴ ծավալած աշխատանքները:
Դավիթ Իշխանյանը հանդիպումը կարևորել է այն առումով, որ մոտենում է 2019 թ. պետական բյուջեի քննարկումը ԱՀ ԱԺ-ում և պետք է օգտագործել համայնքներում առկա կարևոր խնդիրները բյուջեում արտացոլելու հնարավորությունները:
Համայնքների բնակիչների կողմից բարձրացված խնդիրներից էր խմելու ջրի և ոռոգման համակարգի ապահովման հարցը, Հարավ-Ավդուռ-Մյուրիշեն ճանապարհի բարեկարգումը, «ԱրցախԷներգո» ՓԲԸ-ի կողմից հոսանքի ոչ բավարար մատակարարումը, երիտասարդ ընտանիքներին բնակարանային ապահովումը, Արցախյան պատերազմի ժամանակ հրետակոծության հետևանքով վնասված տների վերանորոգման հարցերը:
Բնակիչների կողմից հատուկ ահազանգ է հնչեցվել «ԱրցախԳազ» ՓԲԸ կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում տեխնիկական սպասարկման ծառայության վճար սահմանելու մասին կայացված որոշումը:
Բարձրացված մի շարք հարցերի պատգամավորը տեղում տվել է սպառիչ պատասխաններ: