Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված քաղաքացիական ժողովի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց բանտարկված Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Հովհաննիսյանին, Վարդան Պետրոսյանին` նրանց համարելով քաղբանտարկյալներ:
«Իմ սխալը և դավաճանությունն այն էր, երբ ես անցյալ տարի ապրիլի 9-ին մոռացա մեր պետական դրոշը: Ես դա ընդունում եմ և երբեք չեմ մոռանալու»,- ասաց նա: Հովհաննիսյանի խոսքով` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին ինքը պահանջում է, Արցախի մարտահրավերի դիմաց, ճանաչում, հատուցում, արդարություն:
«Որևէ տեղ չենք հասնելու, եթե Հայաստանում քաղաքացին չապրի արժանապատիվ ու արժանավայել: Այս պայքարը դրա համար է, այս պայքարը ոչ մեկ չի կասեցնելու, այս պայքարը անշրջելի է: Որակը ծնելու է քանակ: Վաղը մենք կլինենք Վանաձորում և Գյումրիում: Մեկ հոգի կգա, թե` հազար, կարևոր չէ, որովհետև ես գնահատում եմ յուրաքանչյուր քաղաքացու ներդրումը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: