|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Եթե ոստիկանների մի մասը` իրենց ղեկավարների հետ միասին, որոշել են երկրի ներսում ադրբեջանական օրակարգ սպասարկել, ապա դա իրենց ընտրությունն է, պետք չէ այլևս զարմանալ: Պետք է արձանագրել ու առաջ անցնել:
Նույնը վերաբերվում է քննիչներին, դատախազներին, ԱԱԾ-ին ու բոլոր նրանց, ովքեր իրենք իրենց համար որոշում ունեն:
Ընտրությունը միայն ընդդիմության կամ հավաքներ անողներին միանալը չէ: Կան այլ տարբերակներ` չենթարկվել, հրաժարվել անօրինական հրամաններ կատարելուց, պասիվանալ կամ ուղղակի հեռանալ համակարգից:
Եթե դա չի արվում, ապա դավաճանությունը ձեր ընտանիքների վրա տարածվող խարան է դառնալու, որից փախչել պարզապես չեք կարող, բայց կրկնում եմ` դա յուրաքանչյուրի ընտրության հարցն է»: