Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
7or.am-ը գրում է.
«Պատմական կատակլիզմները առաջ են բերում հերոսների։ Նաև ջրի երես են հանում ավարտված տականքների, ոչնչությունների։
1988–ի շարժումը, ԽՍՀՄ փլուզումը և Արցախյան գոյամարտը բազում հերոսներ տվեցին։ Մեյդան հանեցին նաև հայ ժողովրդի թերմացքին։
Լինում են դեպքեր, երբ պատմական դեմքերն ու պատմական ոչնչությունները հայտնվում են իրար կողք։ Այդպես եղավ, օրինակ, Վազգեն Սարգսյանի ու Աշոտ Աղաբաբյանի դեպքում։ Վազգենը դարձավ պատերազմի ոգին, հետո՝ 1998–ին, թույլ չտվեց Արցախի խնդրի լուծման տխրահռչակ փուլային տարբերակի իրագործումը, ինչը թուրքերը չներեցին ու տեղի ունեցավ «հոկտեմբերի 27»–ը։
Վազգեն Սարգսյանը հակասական կերպար էր։ Նրա մեջ միախառնված էր ընդգծված դրականն ու ճչացող բացասականը։ Դրականի մասին շատ է խոսվել։ Ինչ վերաբերում է բացասականին, ապա նա հատուկ տաղանդ ուներ իրեն շրջապատել ոչնչություններով, որոնցից մեկը սովետի ժամանակ բուֆետչիկ աշխատող, հացի սեղանի վրայի թերմացքներն ուտող ու խալտուրայով փող փախցնող Աշոտ Աղաբաբյանն է, որը հայտնի է Բուռնաշ մականունով։ Սա այն ասֆալտի ֆիդայիններից էր, որոնք 90–ականներին փրջոտ դեմքով «կռված տղու» կերպարի մեջ էին մտել ու սպասում էին թալանի նոր հնարավորությանը։
Աշոտը որպես քոքված բուֆետչիկ լավ նյուխ ունի և գիտի, թե որտեղ է պետք հայտնվել։ Նա հայտնվեց Վազգեն Սարգսյանի շրջապատում, առանց կոպեկի դարձավ «Հրազդան» մարզադաշտի տերը, որի տարածքում, ըստ օդում պտտվող լուրերի, պուտանկայանոց էր սարքել ու դրանց մատակարարում էր ազդեցիկ մարդկանց՝ դառնալով «կռուգի տղա»։ Այս սուտինյոր–ասֆալտի ֆիդայինն այդպես մտավ իշխանական շրջապատ, Վազգենի թևի տակ դարձավ փողի տեր, պաշտոնյա, դեպուտատ․․․
Հենց Վազգենը սպանվեց, բուֆետչիկ Բուռնաշը մի պահ կորցրեց իրեն, բայց շատ արագ կողմնորոշվեց՝ լիզելով Ռոբերտ Քոչարյանի կոշիկներն ու մտնելով Սերժ Սարգսյանի հետույքը։ ՀՀԿ–ի ցուցակով սա դեպուտատ էր աշխատում, բայց մի պահից սկսած Բուռնաշին ասեցին, որ «Հրազդան» տոնավաճառի համար պետք է հարկ վճարի։ Այդ պահից սկսած էս դիշովկեն դարձավ աբիժնիկ, բայց ռիսկ չէր անում լեզուն քամակից հանել։
Բուռնաշը ծակից դուրս եկավ «թավշյա» թյուրիմացությունից հետո ու սկսեց հրապարակավ մտնել Նիկոլ Փաշինյանի հետույքը․ նա նոր տեր էր ման գալիս։ Այնպես մտնել, որ հազիվ թե «ժողովրդի» վարչապետը թութքի խնդիր ունեցած չլինի դրանից հետո։
Բուռնաշն ամեն ինչ արեց, որպեսզի հայտնվի նոր իշխանւթյունների հաստաղիքում, սակայն չհաջողեց։ Սրան ընդամենն օգտագործում են առանձնահատուկ ստորություններ անելու համար՝ առանձնահատուկ ստորությամբ աչքի ընկնող լրատվամիջոցում՝ «1in.am»–ում։ Դասալիք–պատգամավոր Արման Բաբաջանյանի կայքում ասֆալտի ֆիդային Բուռնաշին օգտագործում են «Հրազդանի» պուտանկեքի պես, այսինքն՝ անխնա ու բոլոր ձևերով։ Երբ պետք է լինում հաչացնում են այս իշխանությունների ընդդիմախոսների պես և վերջ։ բուռնաշին այլ ոսկոր չեն գցում։
Մի խոսքով, Վազգեն Սարգսյանը շատ լավ բաներ ունի արած մեր երկրի համար, բայց ահագին էլ վնաս է տվել։ Ո՞նց կարելի էր Բուռնաշի պես բուֆետչիկներին սարքել դեմք, տանել թաղապետարան, դարձնել ժողովրդի ստեղծած ունեցվածքի տեր ու մտցնել քաղաքական դաշտ։ Էս դիշովկին ո՞նց կարելի էր մարդամեջ մտցնել։ Ո՞նց․․․
Հայկ Ուսունց
Հ․Գ․։ Ի դեպ, Արցախում խոսում են, որ Նիկոլի հաճախորդ Արման Բաբաջանյանն այնտեղ գտնվելու ժամանակ իրեն շատ տարօրինակ է պահել՝ թուրքական 5–րդ շարասյան պես։
Արմանին կասկածում են Շուշիում ոստիկանների մասնակցությամբ հավաքի տեղը մատնելու և թշնամուն «նավոդկա» տալու համար, քանզի զարմանալի է եղել շատերի համար, թե ինչու է Բաբաջանյանը հայտնվել այդ տարածքում, խոսել հեռախոսով՝ այդպիսով կոորդինատներ փոխանցելով։ Կարծում ենք այս խոսակցությունները պետք է ԱԱԾ–ի քննության առարկա դառնան»։