|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում. տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Միլզի թեկնածությունը վերջնական հաստատում պետք է ստանա Սենատի լիագումար նիստում:
Ներկայումս Միլզը Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելության տեղակալն է: Ավելի վաղ եղել է Մալթայում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարը, աշխատել է Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում, նաեւ` Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով հյուպատոսական բաժնում: Տիրապետում է ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներին: