կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-20 12:01
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Թուրքիայում նոր դեսպանի թեկնածությունը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Թուրքիայում նոր դեսպանի թեկնածությունը

ԱՄՆ Կոնգրեսում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը, ով Բայդենի կողմից առաջադրվել էր Անկարայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Շուտով նա պաշտոնապես կանցնի իր պարտականություններին:

Սենատի հանձնաժողովում, որպես դեսպանի պաշտոնի թեկնածու, Ֆլեյքը կտրուկ է խոսել Թուրքիայի մասին.

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կանգնած են խնդիրների առաջ: Թուրքիան որոշել է գնել և փորձարկել Ս-400-ները: Սա հակասում է 2016-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բոլոր դաշնակիցների ստանձնած պարտավորություններին և իրավացիորեն հանգեցրել է Թուրքիայի` F-35 ծրագրից դուրս գալուն և CAATSA-ի պատժամիջոցների կիրառմանը: Կրկնեմ, որ Ս-400-ից ազատվելը CAATSA-ի դեմ պատժամիջոցները հանելու միջոց է: Ռուսական զենքի հետագա գնումները կարող են հետագայում պատժամիջոցներ կիրառել:

Հաշվի առնելով տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ գործողությունները և սեփական ժողովրդի դեմ Էրդողանի ռեժիմի մարտավարությունը, մեզ անհրաժեշտ է դեսպան, ով չի վարանի այդ մասին խոսել Թուրքիայում: Ժողովրդավարական երկրները լրագրողներին բանտ չեն նստեցնում, չեն վախեցնում գիտնականներին, սա հարիր չէ ՆԱՏՕ-ի դաշնակցին», - ասել է նա: