|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն այս շաբաթ հավանություն է տվել 2025 ֆինանսական տարվա Արտաքին գործառնությունների օրինագծին, որը Հայաստանին տրամադրում է «առնվազն 65 միլիոն դոլար՝ շարունակելու բարեփոխումների իր ջանքերը և եվրաատլանտյան ինտեգրումը»։ Այս մասին հայտնում է Լուրերը։
Մայիսի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ էին արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։