|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Նախագահականի մոտ շարունակվում է ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած նաիրիտցիների բողոքի ակցիան: Ուշագրավ է, որ հենց տեղում աշխատակիցներին բաժանվում են աշխատանքից ազատման մասին ծանուցագրերը:
Yerkir.am-ի հետ զրույցում Բագրատ Գևորգյանը` «Նաիրիտ»-ի բաժնի պետերից, ով ևս ծանուցագրեր էր բաժանում, նշեց, որ ինքը նույնպես նման ծանուցագիր է ստացել: «Ծանուցագիր բաժանելու իմաստն այն է, որ մենք ընդամենը տեղեկացված լինենք, որ մեզ ցանկանում են աշխատանքից ազատել: Ծանուցագիրը ստորագրելը չի նշանակում, որ մենք համաձայն ենք ազատվելու հետ, նշանակում է, որ մենք ընդամենը տեղյակ ենք»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, ծանուցագիր ստացած նաիրիտցիների մեծամասնությունը չի պատրաստվում ստորագրել այն: