Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Azatutyun.am-ը կապ է հաստատել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ են մտածում կազմակերպության անդամ Հայաստանի ու կազմակերպությանը մաս չկազմող Ադրբեջանի միջև շարունակվող զինված ընդհարումների վերաբերյալ, որոնց արդյունքում հայկական կողմից կան կորուստներ: Պարոն Զայնետդինովն ուղղակի ասել է, որ զինված ընդհարումների մասին ինքն առաջին անգամ է տեղեկանում, այն էլ` Azatutyun.am-ից, հետևաբար` որևէ կարծիք հայտնել չի կարող, ինչպես նաև չի կարող ասել, թե այդ կապակցությամբ ինչ են մտածում ՀԱՊԿ-ում:
Երբ կարդացի տված պատասխանը, զարմանքս այնքան էլ մեծ չէր. օրեր շարունակ հետևում էի ռուսական հեղինակավոր գործակալություններից մեկի՝ РИА Новости-ի (Հայաստանի մասին առանձին բաժին ունի) լրահոսին՝սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին հրապարակում գտնելու նպատակով, սակայն` ապարդյուն: Մտածեցի՝ խեղճ մարդ, որտեղի՞ց պետք է տեղյակ լիներ, սակայն որոշեցի ևս մեկ անգամ այցելել կայք:
Ի զարմանս ինձ երկու հրապարակում տեսա ՝«ԵԱՀԿ-ն մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացմամբ» և « Բաքուն Երևանին է մեղադրել սահմանին լարվածության մեծացման համար» վերնագրերով: Ակնհայտ է, որ հիմնադրման օրից ի վեր կառույցի մտքով անգամ չի անցել օբյեկտիվ գնահատական տալ կողմերի գործունեությանը և ապահովել Հայաստանի անվտանգությունը: Դա դեռ ոչինչ, սակայն մի՞թե մամուլի քարտուղարն այդքան հեռու է մամուլից:
Ա.Ս.