Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-11-11 14:38
Մշակույթ

Գոռ Վարդանյանը պատմեց իր նոր ֆիլմի մասին

Գոռ Վարդանյանը պատմեց իր նոր ֆիլմի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում WDF Docando ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Գոռ Վարդանյանը խոսեց իր նոր նկարահանած «Ստվերները դրախտում» ֆիլմի մասին, որի պրեմիերան տեղի կունենան նոյեմբերի 14-ին:


«Ֆիլմը պատմում է էմիգրանտների մասին: Մարդկային պատմություն է, որը կարող է պատահել ցանկացած ընտանիքի հետ: Նախորդներից տարբերվում է նրանով, որ սա ավելի շատ դրամա է, որն ինձ համար ոճ է: Պարտադիր չէ, որ ես սիրային դերերում խաղամ, քանի որ դա իմ ոճը չէ: Այսօր Հայաստանում շատ դերասաններ կան, ովքեր ավելի լավ կխաղան նման դերերում»,-ասաց նա:

Հարցին թե որքան գումար է ծախսվել ֆիլմի արտադրության համար, հեղինակը կոնկրետ թիվ չնշեց, և ասաց որ այն դիտելուց հետո բոլորին պարզ կդառնա, թե որքան է ծախսվել:

«Ֆիլմը ամերիկյան միջին մակարդակի է, և շատ գումարներ ծախսելն այնքան էլ կապ չունի որակի հետ: Մեր նպատակը միջազգային շուկա մտնելն է: Ֆիլմը կցուցադրվի նաև Ստեփանակերտում», -ասաց Գոռ Վարդանյանը:

Ի դեպ ասուլիսի սկզբում Գոռ Վարդանյանը հորդորեց քաղաքականության մասին հարցեր չտալ: