Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Օրերս Սլովենիայում տեղի ունեցավ Համաշխարհային Սկաուտական Շարժման 40 -րդ կոնֆերանսը:Կոնֆերանսի աշխատանքներին որպես ՀՍՇ լիիրավ անդամ մասնակցում էր նաև Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում -Հ.Մ.Ը.Մ կազմակերպությոան պատվիրակությունը:
Հայաստանի պատվիրակության անդամ , ՀՄԸՄ Կենտրոնական Վարչության անդամ Բագրատ Եսայանը ընտրվել է Համաշխարհային Սկաուտական Շարժման Կոմիտեի անդամ:
Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է երբ հետխորհրդային երկրներում գործող սկաուտական կազմակերպություններից որևէ մեկի ներկայացուցիչը նման բարձր պաշտոնում է ընտրվում:
Համաշխարհայի Սկաուտական Շարժմումը , որպես մանկապատանեական-երիտասարդական շարժում հիմնվել է 1920 թվականին, շարժման հիմնադիր Լորդ Բեյդեն Փաուլի կողմից:Կազմակերպությանը անդամակցում են աշխարհի 280 միլիոն սկաուտներ: Համաշխարհային կոնֆենրանսները տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ: Նստավայրը՝ Ժնև, Շվեցարիա:
Բագրատ Եսայանը Հայաստանում սկաուտակա շարժման հիմնադիրներից է, ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ է, եղել լ է նաև ՀՀ Կրթության և գիտության փոխնախարարը: