Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-07-07 15:06
Տարածաշրջան

Հայ դպրոցականների եւ ուսանողների խնդիրները՝ Թուրքիայում

Հայ դպրոցականների եւ ուսանողների խնդիրները՝ Թուրքիայում

Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնադրամն ու երիտասարդների հետ առնչվող խնդիրները բարձրացնող «Երիտասարդ կյանք» հիմնադրամը ներկայացրել են իրենց աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում է «Ակօս»-ը:

 

Ըստ հիմնադրամների տվյալների՝ Թուրքիայում հայերի, քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների դեմ խտրականությունը սկսվում է դեռ դպրոցական տարիներից: Թեեւ տեղացի երեխաները նրանց նկատմամբ այնքան էլ լավ վերաբերմունք չեն ցուցաբերում, նրանք առերերսվում են նաև պատմության դասերին ներկա գտնվելու լուրջ խնդրի հետ: Դա զգալի է հատկապես, երբ խոսքը գնում է 1915 թվականի մասին: Հայ աշակերտները պնդում են, որ այդ թվականի դեպքերի մասին դասավանդելիս անգամ ուսուցիչներն են ցայտնոտի մեջ հայտնվում:

 

Հայտնել են նաև, որ ազգային փոքրամասնությունների երեխաները, հատկապես` հայերը, համալսարանում դժվարանում են մասնագիտություն ընտրել: Նրանք հրաժարվում են իրավաբանություն ուսանելուց՝ խուսափելու համար իրենց ազգային ինքնության պատճառով առաջացող հնարավոր բոլոր խնդիրներից: Ուսանելու համար նրանք հիմնականում ընտրում են Կ.Պոլիսը: