|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ աշակերտները վերջին շրջանում մեծ հաջողությամբ մասնակցում են միջազգային առարկայական օլիմպիադաներին և արձանագրում շոշափելի արդյունքներ: Այս տարի ևս նախատեսվում է հայ աշակերտների մասնակցությունը բոլոր օլիմպիադաներին, այդ թվում` նաև Բաքվում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային: Մասնակցության հրավեր ստացվել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից:
Հաշվի առնելով օլիմպիադաներին մասնակցելու կարևորությունը հայ աշակերտների համար՝ որոշում է կայացվել, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմը կմասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Այժմ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում հայկական հավաքականի նախապատրաստման և հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Հայկական օլիմպիական հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի Ադրբեջանի կողմից հայկական պատվիրակությանն անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումից հետո: