0 դիտում, 
            12 տարի առաջ - 2013-07-15 18:16  
         
                        Հասարակություն
            
        
         Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները 
        
        
            Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել  "Ֆիզիկա" առարկայի միջազգային օլիմպիադան: Հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի  Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել "Ինֆորմատիկա" առարկայի միջազգային օլիմպիադան,  որտեղ ևս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ: 
Ֆիզիկայի միջազգային  օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել` Ալեքսանդր Պետրոսյանը /Ա. Շահինյանի անվան  ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/, Վարդգես Մամբրեյանը /Ա. Շահինյանի  անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/, Գևորգ Մարտիրոսյանը  /Ա.  Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/,  Ալեքսանդր Վասիլյան  /ՀՊՃՀ-ի քոլեջ, 11-րդ դասարան/, իսկ Ռազմիկ Հովհաննիսյանը /Ա. Շահինյանի անվան  ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/՝  գովասանագրի: Ինֆորմատիկայի  միջազգային օլիմպիադայի  բրոնզե մեդալի է արժանացել Ալբերտ Սահակյանը /Ա. Շահինյանի  անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/: