Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
2017 թ. հունվարի 12-ից 18-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 13-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 19 երկրի 57 թիմ, ընդհանուր` 400 մասնակից: Օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է 16 աշակերտ, որոնցից 12-ն արժանացել են 4 արծաթե, 8 բրոնզե մեդալների: Հայաստանի թիմը ղեկավարել են Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը և «Քվանտ» վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:
«Մատեմատիկա» առարկայից արծաթե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սաներ Միքայել Մկրտչյանը, Սերգեյ Ներսիսյանը և Գագիկ Մաղաքյանը, «Ֆիզիկա» առարկայից` «Քվանտ» վարժարանի աշակերտ Միքայել Եղիազարյանը:
«Մաթեմատիկա» առարկայից բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սաներ Անդրանիկ Մովսիսյանը, Վահե Կարագուլյանը, Նարեկ Մկրտումյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը, «Ֆիզիկա» առարկայից` Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Գևորգյանը և Խաչատուր Նազարյանը, «Ինֆորմատիկա» առարկայից` Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Խաժակ Գալստյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Համլետ Միքայելյանը:
ԿԳՆ