կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-25 15:52
Քաղաքական

Իսագուլյանը խոստանում է բացահայտել գաղտնիքը

Իսագուլյանը խոստանում է բացահայտել գաղտնիքը

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի և նրա դեմ մեղադրանքների մասին: «Քոչարյանը հիմնավոր օրինակներ և փաստարկներ է բերում: Բոլորին հնարավորություն է տալիս, որ ովքեր իրեն անհիմն մեղադրում են տարբեր մեղքերի մեջ, բերեն իրենց օրինակները` հիմնավոր փաստարկներով»,- ասաց նա:

 

Իսագուլյանը համարում է, որ մեղադրելուց առաջ սեղանին հարկավոր է կոնկրետ ապացույցներ և օրինակներ դնել: «Մեղադրում են, թե մեր ազատ Հայաստանը ղեկավարվում է դրսի իշխանությունների կողմից, բայց մենք պետք է կարողանանք մեղավորությունը մեր մեջ փնտրել: Չի կարելի Հայաստանի ներքին և արտաքին կյանքը, ապագան կապել Հայաստանում գործող ինչ-որ կառույցների գործունեության հետ,- նշեց նա:

 

Իսագուլյանը նաեւ հայտարարեց, որ եթե մեկը կասկածում է, որ Քոչարյանի գործողություններն անօրինական են և հակասում են օրենքներին, կարող են բացել փաստաթղթերը և անհիմն չմեղադրել: Նա կոնկրետ գործարքների օրինակներ է բերում և հստակ ասում, որն է եղել սխալը:

 

Խոսելեվ ԼՂՀ հարցի մասին` Իսագուլյանն ասաց. «Մեղավորը մենք ենք, մեր քաղաքական գործիչներն ունենում են հուսադրող ելույթներ, որոնք հետո չեն իրականանում: 2008-ին մենք ունեինք շատ կարևոր փաստաթուղթ, որը չստորագրվեց, չնայած այն ստորագրելու հարմար առիթ կար»: Բայց ինչո՞ւ չստորագրվեց փաստաթուղթը, նա չասաց և խոստացավ մի օր բացահայտել գաղտնիքը: