|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մոտ երկու շաբաթ առաջ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Աժ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում պատահաբար հանդիպել են: Ծավալված քաղաքական զրույցի ընթացքում Իսագուլյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է ՀՀ նախագահի թեկնածու, Կարապետյանը հակառակն է պնդել:
Իսագուլյանն առաջարկել է 1 ԱՄՆ դոլար խաղադրույք սահմանել, Կարապետյանը հարց է տվել. «Դուք բացառո՞ւմ եք այլ սցենար: Ես վստահ եմ, որ չի առաջադրվելու»: Ի վերջո, Կարապետյանը հաղթել է:
Թերթի հարցին, թե արդյոք Ծառուկյանը վախեցավ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված կոմպրոմատների փաթեթից, Իսագուլյանը պատասխանել է. «Բացառվում է նման բան, ու այդպիսի արդարացումը տեղին չէ: Ոչ արտաքին ուժերը կապ ունեն, ոչ էլ ներքին որևէ խնդիր կա, առավել ևս Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման ու արյունահեղության մասին ակնարկներն անտեղի են: Պարզապես Ծառուկյանն իր համար որոշում կայացրեց` չխառնվել»: