Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նվերներ տալու սովորույթն ի հայտ է եկել նախնադարյան հասարակարգում: Մշակութաբանները նշում են, որ դրա արմատները կապված են զոհաբերության հետ: Հնում մարդիկ խնդրում էին աստվածներից չզգուշանալ իրենց նվերներից, որպեսզի իրենց` մարդկանց համար հաջողություն, հարստություն և առատություն լիներ: Ամեն մեկը նվերներ էր տալիս այն աստծուն, որին հավատում էր և որից ինչ-որ բան էր ակնկալում:
Մարդկանց, այլ ոչ թե աստվածներին նվերներ տալու ավանդույթը, ըստ երևույթին, ծագում է կրոնական պաշտամունքից: Հասարակ մարդիկ հաճախ էին նվերներ տալիս քահանաներին, որոնք Աստծու և իրենց միջև միջնորդներ էին համարվում: Քահանաներն էլ չպիտի օգտագործեին այդ նվերները, այլ փոխանցեին դրանք: Իհարկե, որպես հուշ, կարող էին որոշ իրեր պահել իրենց:
Գրեթե նույն ձևով էլ ծագել է հուշանվերներ տալու ավանդույթը: Սակայն այստեղ ամեն ինչ փոքր-ինչ այլ կերպ է: Գիտնականները կարծում են, որ առաջին հուշանվերները չար աչքից պաշտպանող հմայիլներն են: Դրանք նվիրում էին ճամփորդներին, որպեսզի հաջողությունն ուղեկցի նրանց ճանապարհին:
Ժամանակի ընթացքում հուշանվերը կորցրեց իր կրոնական նշանակությունը: Այն սկսեցին նվիրել առանց հատուկ պատճառի` ի հիշատակ: Այսօր նվերներ և հուշանվերներ մենք ստանում և տալիս ենք ոչ միայն կրոնական տոներին, այլև տարեդարձներին, կարևոր իրադարձային ամսաթվերին, ինչպես նաև հենց այնպես:
Սակայն ուշագրավ է, որ ծննդյան նվեր գոյություն ունի դեռևս հնագույն ժամանակներից. ծերերը երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողներին տարբեր իրեր էին տալիս, որպեսզի նրանք դրանք փոխանցեին աստվածներին, որոնք պետք է պահպանեին ու պաշտպանեին երեխային:
Նախնադարյան հասարակարգի օրենքներով ապրող որոշ ժողովուրդների մոտ մինչ օրս հենց այնպես, առանց պատճառի նվերներ և հուշանվերներ տալն ընդունված չէ: Ընդ որում` նվեր ստացողը պարտավոր է նվերի մի մասը տալ աստվածությանը կամ տաճարին: Փոխադարձաբար նվերներ տալու սովորույթը նույնպես իր պատմությունն ունի: Ի սկզբանե նվերը վստահության նշան է եղել, այսինքն` նվեր տվողը հավատում էր, որ այդ ամենով մտերմանում է մեկ ուրիշի հետ: Շատ ժողովուրդների շրջանում նվերների փոխանակումը, ինչպեսև հյուրասիրությունը, հյուրերի ընդունման պարտադիր տարրերից էր:
Ուշագրավ է, որ հնում թագավորը հաճախ վերադարձնում իր ենթակաների ուղարկած նվերները: Սակայն եթե նա մի բան հավանում էր, ապա թողնում էր իրեն` դրա դիմաց պարտադիր վճարելով կամ էլ ավելի թանկ նվեր նվիրելով: