կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 16:37
Իրավական

Երեխաների թրաֆիքինգի պատճառը հսկողության բացակայությունն է

Երեխաների թրաֆիքինգի պատճառը հսկողության բացակայությունն է

Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ երեխան դպրոց գնալու փոխարեն ժամանցային ակումբ է վազում, փախչում դասերից. Yerkir.am-ի հետ զրույցում նշում է նախկին դատախազ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը:

 

Նրա խոսքով` անչափահասները թրաֆիքինգի զոհ են դառնում  ծնողների կամ խնամակալների` իրենց պարտականությունները չկատարելու պատճառով: «Անչափահասների դեպքում հիմնականում ունեցել ենք մուրացկանության մեջ ներգրավելու դեպքեր: Այս դեպքում խնդիրը ծնողներինն է և հատուկ դպրոցներինը:  Նրանք են, չէ՞, պատասխանտու այն բանի համար, որ այդ ժամին երեխան գտնվում է փողոցում: Պատճառը հսկողության բացակայությունն է»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Փաստաբան Օլգա Սաֆարյանը, ով հաճախ է թրաֆիքինգի զոհերի ներկայացուցիչը լինում դատարաններում,  նույնպես նշում է, որ անչափահասների դեպքում պատճառն ընտանիքն է: «Մյուս կողմից` նաև տեղեկության պակասն է: Գաղտնիք չէ, որ ինֆորմացված լինելն այս դեպքում շատ կարևոր է, և վտանգների մասին պետք է տեղեկացնել հենց դպրոցական հասակից: Միշտ չէ, որ բոլոր երեխաները հաջող ընտանքիներից են»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

 

Ա. Ղամբարյանը հավելեց նաև, որ հատկապես վերջին տարիներին դրական արդյունք է տվել ոստիկանների կողմից դպրոցականների հետ աշխատանքը: