Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությանը, թե Բուդաղյանների գործով Սուրիկ Խաչատրյանի երեք մերձավորներին գաղտնալսելը գործի համար էական նշանակություն չի ունեցել:
Պաշտպանը նախ հիշեցրեց, որ ԱԱԾ-ն դեռ 2013-ի հունիսի 14-ին դատարանի որոշում էր ստացել՝ գաղտնալսել և ձայրանգրել Սուրիկ Խաչատրյանի երեք մերձավորների հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի բովանդակությունը, սակայն հետագայում այդ նյութը քրեական գործից անհետացել էր, փոխարենը գործի նյութերում էր հայտնվել տեղեկանք այն մասին, թե իբր ԱԱԾ-ն տեխնիկական միջոցներ չի ունեցել` դրանք գաղտնալսելու համար:
Ի պատասխան այս կապակցությամբ արված` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցի, գլխավոր դատախազն ասել էր. «Այո, ԱԱԾ-ն հայտնել է, որ այդ երեքին գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, բայց վստահ եմ, որ դրա համար կան պատշաճ հիմնավորումներ: Գործով ձեռք բերված ամբողջ ապացուցողական բազան հիմնավորել է դեպքերի հաջորդականությունն ու մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները, և այդ գաղտնալսումները կապել գործի ելքի հետ, ճիշտ չէ»:
Փաստաբանը նշեց, որ գլխավոր դատախազի պատճառաբանությունն անտրամաբանական է, քանի որ դատարանը համարել էր, որ դրանք գործի համար էական նշանակություն կարող են ունենալ, դրա համար էլ դիմել էր ԱԱԾ-ին:
«Միգուցե ինքը լսել է այդ նյութերը, դրա համար ասում է` նշանակություն չունեն: Կարծում եմ, որ այդ նյութերը սկզբում եղել են, հետո՝ հանվել: Եթե այդ նյութն իրականում նշանակություն չունենար, կարիք չէր լինի կեղծիքների միջոցով դրանք գործից հանել, այդտեղ, հավանաբար, դեպքի վերաբերյալ խոսակցություններ են եղել»,-ասաց նա:
Նշենք, որ Բուդաղյանների գործը ներկայումս քննվում է երեք տարբեր ատյաններում: Մասնավորապես` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բուն՝ Արտակ Բուդաղյանի վերաբերյալ քրեական գործն է, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ալումյանի բողոքների հիման վրա գործը, և մեկն էլ արդեն հասել է Եվրադատարան: Հայկ Ալումյանը նշեց, որ Սյունքում քննվող գործով բազմաթիվ հիմնավոր խախտումներ և կեղծիքներ են հայտնաբերվել, ինչի կապակցությամբ քննիչներ են հրավիրվել և հարցաքննվել:
Նա նաև հայտնեց, որ գործը քննած քննիչններից երկուսը ներկայումս դատախազությունում տարբեր պաշտոններ են զբաղեցնում: