կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-24 16:16
Տարածաշրջան

Փոխհատուցում է պետք պահանջել, և ոչ միայն «ճանաչում». թուրքագետ

Փոխհատուցում է պետք պահանջել, և ոչ միայն «ճանաչում». թուրքագետ

Ցեղասպանությանը նվիրված բողոքի երթերի ժամանակ հայությունը վերջին տարիներին գոչում է «ճանաչում», այնինչ` տարիներ առաջ, մարդկանց պահանջը հետևյալն էր. «Հետ տվեք մեր հողերը»: Հայոց պահանջատիրության մասին Yerkir.am-ը զրուցեց թուրքագետ, «Էրմենի Հաբեր» էլեկտրոնային պարբերականի փոխխմբագիր Աստղիկ Իգիթյանի հետ:

 

-Խնդրում եմ խոսեք հայության` որպես տուժողի պահանջտիրության մասին: Ներկայումս հայերը ի՞նչ պահանջ պետք է դնեն Թուրքիայի առջև:

ստ իս` մենք նախ և առաջ պետք է պահանջենք փոխհատուցում, իսկ ճանաչումը բարոյական կատեգորիա է:  Փոխհատուցում պահանջելը չպիտի լինի միայն փողոցում գոռալով կամ սոցկայքերում արշավներ անելով: Իմ կարծիքով, հարցը պետք է տեղափոխել իրավական դաշտ, ուժեղ իրավաբանների խումբ ստեղծել, որը կզբաղվի նախ փաստերի հավաքագրմամբ, վերլուծությամբ ու գրագետ փոխհատուցման պահանջ կներկայացնի:

 

-Խոսքը Ցեղասպանությունից տուժած անհատների՞ իրավահաջորդների մասին է, թե՞ պետության: Ու՞մ կողմից պետք է այդ պահանջը ներկայացվի:

-Միջազգային դատարաններ ներկայացվելիք հայցերը չպետք է լինեն մեկ-երկու հոգու կողմից: Արևմտյան Հայաստանում մենք ունենք շուրջ 2000 գրացված եկեղեցիներ, որոնք ունեցել են  իրենց  պատկանող դպրոցներ, հիմնադրամներ, հողեր: Հենց դրանց վերաբերյալ պետք է պահանջը դրվի: Այդ դեպքում մենք ավելի ուժեղ հայց կունենանք, և ավելի ուժեղ քայլ կլինի մեր կողմից: Հավանականություն էլ կլինի` փոխահատուցում ստանալու:

 

-Գործի բերումով դուք շփվում եք թուրքերի հետ, ի՞նչ տրամադրություններ կան այնտեղ:

-Ես շփվում եմ հիմնականում երիտասարդության հետ: Նրանք հիմնականում բաժանված են երկու մասի` մարդիկ, ովքեր ճանաչում են Ցեղասպանությունը, և մարդիկ, ովքեր ազգայնամոլ են և չեն ճանաչում: Այսինքն` ճանաչողներն էլ «ճանաչում են», չեն հերքում, ցանկություն կա ուսումնասիրելու հարցը, ուղղակի իրենց մոտ կասկած է առաջացել` գուցե հայերը ճիշտ են ասում:

 

Նոր սերունդ է մեծանում, ովքեր այսօր գնում են և հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ֆեյսբուքում նույնիսկ Ցեղասպանությանը վերաբերող նկարներ են դնում անձնական նկարի փոխարեն:

 

-Եթե նույնիսկ ամբողջ թուրք հասարակությունը ճանաչի, ի՞նչ կտա դա մեզ, եթե պետության քաղաքականությունը մերժողական է:

-Մեզ առանձնապես ոչինչ չի տա: Պետության  վրա աննուղակի ճնշում կլինի հասարկության կողմից և  մաքսիմալ բանը որ կարող է լինել` էրդողանը  մի քիչ փափուկ կխոսի (նկատի ունեմ վերջին հայտարարությունը): Ինչ-որ դիրքորոշման փոփոխություն, ճանաչում, դատապարտում կամ փոխահատուցում, ես վատատես եմ, չի լինի, համենայն դեպս, մոտակա տարիներին:

Ու պետք չի ոգևորվել, թե տեսաք, թուրքերը հիմա ուրիշ կերպ են մտածում, հիմա ավելի բարիացել են:  Պետությունն իսկապես հզոր ուժ է և կարող է հասարակության ձայնը լռեցնել:

 

Ա.Կ.