Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը բավարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումն ընդդեմ Կադաստրի պետական կոմիտեի:
Նշենք, որ 2013թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի` խնդրելով պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը անվճար կամ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմաններով, այն է` տեղեկատվության 10 էջը գերազանցող յուրաքանչյուր էջի համար` տեղեկության տրամադրման ծախսերը չգերազանցող գումարի դիմաց: Դատարանները ԻԱԿ-ի հայցը մերժելու հիմքում դրել էին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը:
Արդյունքում` 2015թ.-ի հոկտեմբերի 16-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան` վիճարկելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը: ՀՀ Սահմանադրական դատարանը 2015թ.-ի նոյեմբերի 3-ի որոշմամբ գործն ընդունեց քննության: ՍԴ այսօրվա որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը: Նշենք, որ հիշյալ հոդվածը վերաբերվում է Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարովիությանը: 71-րդ հոդվածքով սահմանված է, որ օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների` դրանց ծագման, դադարման, փոխանցման կամ փոփոխման պետական գրանցման, ինչպես նաև անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար մատուցվող ծառայությունների համար պետական բյուջե գանձվում է վճար սույն օրենքով սահմանված չափերով՝ գանձապետարանում բացված համապատասխան հաշվին և դիմողները պարտավոր են վճարել սույն օրենքով սահմանված վճարները: