Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերահսկիչ պալատը 2013 թվականին սոցիալական ոլորտում անդրադարձել է ժամանակավոր նպաստների վճարման խնդրին:
Մի շարք խնդիրներ են հայտնաբերվել հղիության և ծննդաբերության նպաստների առումով, մասնավորապես' պարզվել է, որ վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստներ մի շարք դեպքերում նշանակվել են ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված հղի կանանց: Հղիության, ծննդաբերության արձակուրդին նախորդած ժամանակահատվածում ակնհայտորեն բարձրացվել են նպաստառուների աշխատավարձը, հավելյալ վճարները և, մասնավորապես, պարգևատրումները:
Օրինակ' «Ղ-Տելեկոմ» ընկերության բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել է 30 միլիոն 400 հազար դրամ հղիության և ծննդաբերության նպաստ: Նախածննդյան արձակուրդին նախորդած 12 ամիսների ընթացքում նրան վճարվել է շուրջ 18 միլիոն դրամի պարգևատրում: «Նատալի Ֆարմ» ընկերության բժիշկ-կոնսուլտանտին 2013թ. սեպտեմբերին վճարվել է 16 միլիոն 450 հազար դրամ հղիության և ծննդաբերության նպաստ:
Ժամանակավոր անաշխատունակության' հիվանդության նպաստների առումով էլ մի շարք խնդիրներ են հայտնաբերվել: Այստեղ հարկ է նշել, որ հիվանդության նպաստը վճարվում է ՀՀ կառավարության 14.07.2011թ. N1024-Ն որոշմամբ հաստատված կարգով: Վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում և վճարում է գործատուն' հիմք ընդունելով բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, ընդ որում` 3 աշխատանքային օրերի համար գործատուն նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած' պետական բյուջեի միջոցների հաշվին:
2011թ. պետբյուջեով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրի գծով նախատեսվել է 2 միլիարդ 562 միլիոն 863.5 հազազար դրամ, 2012թ.' 2 միլիարդ 599 միլիոն 434.4 հազար դրամ, 2013թ.' 2 միլիարդ 803 միլիոն 644 հազար դրամ: 2011թ. ընթացքում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրի գծով փաստացի ծախսը կազմել է 2 միլիարդ 549 միլիոն 342.9 հազար դրամ, 2012թ.' 2 միլիարդ 913 միլիան 40.9 հազար դրամ, 2013թ.' 3 միլիարդ 612 միլիոն 937.4 հազար դրամ: Այսպիսով, 2012թ. համեմատ, 2013թ.պետբյուջեից ավելի է վճարվել 699 միլիոն 896.5 հազար դրամ, իսկ 2013թ.' նախատեսվածից ավելի է վճարվել 809 միլիոն 293.4 հազար դրամ:
2011-2013թթ. ընթացքում մի շարք կազմակերպություններում գրանցվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման ակնհայտ աճ: Այսպես' «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունում 2011թ. 951 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 257 անաշխատունակության թերթիկ (27.0%), վճարվել է 17 մլն դրամի նպաստ, իսկ 2013թ.' 1015 աշխատողի դիմաց ներկայացվել է 1001 անաշխատունակության թերթիկ (98.6%), վճարվել է 88.5 մլն դրամի նպաստ, կամ, 2011թ. համեմատ, վճարվել է 71.4 մլն դրամ ավելի գումար:
«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունում 2011թ. 1225 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 556 անաշխատունակության թերթիկ (45.4%), վճարվել է 24.7 մլն դրամի նպաստ, իսկ 2013թ.' 1237 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 996 անաշխատունակության թերթիկ (80.5%), վճարվել է 57.5 մլն դրամի նպաստ, կամ, 2011թ. համեմատ, վճարվել է 32.8 մլն դրամ ավելի գումար:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունում 2011թ. 3206 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 1337 անաշխատունակության թերթիկ (41.7%), վճարվել է 103.5 մլն դրամի նպաստ, իսկ 2013թ.' 3279 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 2307 անաշխատունակության թերթիկ (70.4%), վճարվել է 341.9 մլն դրամի նպաստ, կամ, 2011թ. համեմատ, վճարվել է 238.3 մլն դրամ ավելի գումար:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում 2011թ. 846 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 377 անաշխատունակության թերթիկ (44.6%), վճարվել է 24.4 մլն. դրամի նպաստ, իսկ 2013թ.' 1048 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 670 անաշխատունակության թերթիկ (63.9%), վճարվել է 67.4 մլն դրամի նպաստ, կամ, 2011թ. համեմատ, վճարվել է 42.9 մլն դրամ ավելի գումար:
ՀՀ կենտրոնական բանկում 2011թ. 791 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 150 անաշխատունակության թերթիկ (19%), վճարվել է 9.6 մլն դրամի նպաստ, իսկ 2013թ.' 909 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 428 անաշխատունակության թերթիկ (47.1%), վճարվել է 38.6 մլն դրամի նպաստ, կամ, 2011թ. համեմատ, վճարվել է 29.0 մլն դրամ ավելի գումար:
Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքներից հետևում է, որ մի շարք կազմակերպություններ վերջին տարիներին բազմապատկել են ժամանակավոր անաշխատունակության գծով վճարված նպաստների ծավալները: