|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժառանգություն» կուսակցությունում չի քննարկվել այն հարցը, որ եթե ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, կուսակցությունը մաս կկազմի՞ այդ կառավարությանը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հարցին՝ արդյո՞ք «Ժառանգության» համար վարչապետի ընդունելի թեկնածու է Հովիկ Աբրահամյաննը, պատգամավորը պատասխանեց. «Մենք մեր օրակարգում չենք քննարկել ոչ մեր կողմից, առավել ևս` որևէ քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուի վերաբերյալ հարց»:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» տարածած այն հայտարարությանը, թե քառյակի ձևաչափի համար կարևոր պայման է ոչ իշխանական չորս ուժերի առաջնորդների միջև հանդիպումը, և արդյո՞ք դա չի նշանակում, որ եթե չորս ուժերի առաջնորդների հանդիպումը չկայանա, «Ժառանգությունը» դուրս է գալու չորսի ֆորմատից, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Այդ հարցը կա մեր օրակարգում, և առաջիկայում մենք այդ հարցը քննարկելու ենք»: