Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստան ներկրվող լոլիկի, վարունգի, ինչպես նաև գազի բարձր սակագնի պատճառով տեղական ջերմատները շարունակում են փակվել։ Ջերմատնային ասոցիացիայի տնօրեն Պողոս Գևորգյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սպառած գազի պարտքը չմուծելու պատճառով մոտ օրերս «ՏԷՑ»-ի հարևանությամբ գտնվող ջերմատներից մեկի գործունեությունն էլ է դադարեցվել։ Փոխարենը շարունակում են «ծաղկել» նորաբաց ջերմոցային տնտեսությունները, որոնք ավելի խոշոր են և մեծածավալ արտադրանք են տալիս ու հեշտությամբ գազի գինը վճարում։ Իսկ թե ովքեր են խոշոր ջերմատերերը, դժվար չէ պատկերացնել։ Ըստ Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության՝ Հայաստանից՝ նախորդ տարվա 3.312.64 տոննա պտուղ-բանջարեղենի դիմաց այս տարի 11. 406.03 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել Վրաստան, Ռուսաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ և Ուկրաինա։ Բացի այդ, շեշտակի հարստություն են դիզում նաև բանջարեղենի և մրգի ներկրմամբ զբաղվողները, իսկ գյուղացին աղքատանում է ու աղքատանում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։