|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այս գիշեր հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով, սակայն, մահացել է: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նույն գյուղի բնակիչ Արթուր Մկրտչյանը: Պարզվել է, որ մահացածը 49-ամյա Դերենիկ Պապյանն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ մահացածը Բերդ քաղաքի զինկոմն է: Գյուղապետի խոսքով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: