Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանի ամբողջ տարածքում զորավարժություն է տեղի ունենալու: Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը նշեց, որ առաջին անգամ զորավարժությունում ներգրավվելու է նաև ամբողջ պահեստազորը՝ մարդիկ, որոնք երբևէ ծառայել են, ունեն զինվորական գրքույկ և զինվորական մասնագիտություններ:
20-45 տարեկան բոլոր քաղաքացիները, որոնք զինծառայությունն անցել են իբրև շարքային, իսկ սպայական կազմը՝ մինչև 55 տարեկան, զորավարժության մեկնարկին ներկայանալու են զինապարտների ընդունման կետեր:
Ընդհանուր այս ռեսուրսի 10 տոկոսը մասնակցելու է վարժական հավաքներին. գնալու է զորամասեր և, ըստ մասնագիտության՝ հրետանավոր, կապավոր, հետախույզ…, 5-10 օր ծառայելու է ժամկետայինների հետ, ծանոթանալու է նոր ռազմատեխնիկային, բարձրացնելու է մասնագիտական ունակությունները:
Վարժական հավաքներին մասնակցողները նաև վճարվելու են. օրենսդրությամբ նախատեսված է 5 հազար դրամ սերժանտ-շարքայինների, 7 հազար դրամ պահեստազորի սպաների համար: «Այսինքն՝ 10 օրում 50 հազար դրամ կստանան սերժանտ-շարքայինները, 70 հազար՝ սպաները»,- ասաց գնդապետ Ավթանդիլյանը:
Իսկ մյուսները 1 օր ստուգում անցնելուց, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայանալուց հետո ցույց են տալու իրենց զինգրքույկը, ներկայացնելու են ընտանիքի կազմը, առողջական վիճակը և վերադառնալու են իրենց տները:
ՀՀ-ից բացակայող կամ արտագնա աշխատանքի մեկնած պահեստազորայինների ցուցակը, ըստ զինկոմի պաշտոնակատարի, ճշտված է:
«Զորավարժության նպատակը տեղում ստուգելն է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունը, ԶՈՒ պարտականությունը և փոխհամագործակցության պլանները՝ ըստ տեղում աշխատանքի»,- պարզաբանեց ՀՀ զինկոմի պաշտոնակատարը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: