Միասին կարող ենք
կարևոր
943 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-15 14:16
Հասարակություն

65 տարեկանում մաhացել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարեգին Գաբրիելյանը՝ Գելը

65 տարեկանում մաhացել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարեգին Գաբրիելյանը՝ Գելը

65 տարեկանում մահացել է ՀՀ ոստիկանությանզորքերի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը՝ առավելհայտնի «Գել» մականունով։

Նա մահացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։  Գարեգին Գաբրիելյանը երկար տարիներ եղել է հայկական զինված և իրավապահ համակարգերիառանցքային դեմքերից մեկը՝ անցնելովզինվորական ծառայության տարբեր փուլերով ուղեկավարելով մի շարք կարևորստորաբաժանումներ։  

1979–1983 թվականներին սովորել և ավարտել է Բաքվի բարձրագույն համազորայինհրամանատարական ուսումնարանը։ 1989 թվականին Սարատովում անցել է մասնագիտականվերապատրաստման դասընթացներ։  

1983–1988 թվականներին ծառայել է Գերմանիայում՝ նախ որպես դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։ 1988 թվականին վերադարձել է Անդրկովկասյանզինվորական օկրուգ, այնուհետև տարբերպաշտոններ զբաղեցրել ռազմականկոմիսարիատներում։  

1992–1994 թվականներին ծառայել է  ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսիպարետատանը՝ որպես պարետ։ Հետագայում անցելէ ծառայության ներքին զորքերում և պաշտպանության նախարարության տարբերզորամասերում՝ զբաղեցնելով հրամանատարականբարձր պաշտոններ։  2008 թվականի հուլիսի 2-ին ՀՀ նախագահիհրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանությանզորքերի հրամանատար և ոստիկանության պետիտեղակալ։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 2012 թվականը։  

2014 թվականի նոյեմբերի 28-ին նախագահիկարգադրությամբ նշանակվել է ՀայաստանիՀանրապետության նախագահի գլխավորռազմական տեսչի առաջին տեղակալ։  Գարեգին Գաբրիելյանի անունը երկար տարիներկապվել է Հայաստանի ռազմական և ուժայինկառույցների հետ, իսկ նրա ծառայողական ուղինընդգրկել է ինչպես բանակը, այնպես էլ ներքինզորքերն ու ոստիկանության համակարգը։  

Գարեգին Գաբրիելյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ՆորՆորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։