Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսական Эхо Москвы-ում ուշագրավ հրապարակում է տեղ գտել, որը վկայում է այն մասին, որ հանրաքվեն այնքան էլ օրինական չի անցել:
Սևաստոպոլի բնակիչների թիվը հաշվի առնելով՝ ստացվում է, որ Սևաստոպոլի 123%-ն է քվեարկել Ռուսաստանի միանալու օգտին:
Բանն այն է, որ Սևաստոպոլի վիճակագրական տվյալներում նշվում է, որ 2013-ի ավարտին բնակչության թիվը կազմել է 385 462 մարդ, այդ թվում` երեխաները:
Իսկ տվյալներից, թե Ղրիմում հանրաքվեին մասնակցել է բնակիչների 81,36% ( 1 մլն 250 հազար 426 մարդ, իսկ Սևաստոպոլի բնակիչներին գումարած՝ 1 մլն 724 հազար 563 մարդ) հետևում է, որ Սևաստոպոլում քվեարկությանը մասնակցել է 474 137 մարդ (1 724 563-1 250 426= 474 137):
Եթե հաշվի առնենք, որ վիճակագրության համաձայն՝ Սևաստոպոլի բնակիչների թիվը կազմում է 385 462 մարդ, ապա ստացվում է, որ քաղաքում հայտնվել է ևս 88675 մարդ ( 474 137 - 385 462 = 88675) կամ 123%-ը (474 137 /385 462*100=123%) և մասնակցել քվեարկությանը:
« Այսինքն եկել են բոլորը՝ նորածինները, դպրոցականները, հնարավոր է նաև մահացածները» ,-ասվում է հրապարակման մեջ: