|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի խորհրդարանում դարձյալ վեճ է ծագել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորների միջև:
Ըստ iha-ի` Ժողովրդա-հանրապետական կուսակցության` Կեսարիայից պատգամավոր Մեհմեդ Շեւքի Քուլքուլօղլուին տեղափոխել են հիվանդանոց, քանի որ ուժեղ հարվածից վնասվել է նրա ոտքը:
Դեպքի հետ կապված` ընդդիմադիր կուսակցության Ուշաքից պատգամավոր Դիլեք Աքագյուն Յըլմազը ասել է. «Երեք շաբաթ առաջ կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանի վրա էին հարձակվել: Անցած շաբաթ էլ Զոնգուլդաքից պատգամավոր Ալի Իհսան Քոքթուրքն էր հարձակման ենթարկվել: Իսկ այսօր` Կեսարիայից պատգամավոր Քուլքուլօղլուն: Այս հարձակումները արվում են լուրջ վնասներ հասցնելու նպատակով»: