Փոխարժեքներ
29 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 441.92 |
RUB | ⚊ | ₽ 4.7305 |
GBP | ⚊ | £ 519.38 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն CNN-ին հայտնել է, որ չէր ցանկանում Սոչի-2014-ում մասնակցել անհատական մրցաշարին, սակայն Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան պահանջել է նրանից, որ նա մասնակցի, քանի որ մեդալի իրական հավակնորդը հենց Պլյուշչենկոն էր:
31-ամյա գեղասահորդը պատմել է, որ թիմային մրցումների ժամանակ արդեն իրեն վատ է զգացել, մկանային ցավեր է ունեցել: Այդ մասին նա տեղեկացրել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային, սակայն նրան ստիպել են դուրս գալ սահադաշտ։
«Եղելությունը բացատրել չեմ կարող: Ավելի լավ է` հարցնեք Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահին: Ինձ ստիպել են մասնակցել մրցումներին, քանի որ մեդալ նվաճելու մեծ հնարավորություններ ունեի։ Թիմային մրցումներից հետո ֆեդերացիայի ներկայացուցիչներին ասացի, որ ինձ այնքան էլ լավ չեմ զգում` մկանային ցավեր ունեի: Խնդրեցի, որ ինձ փոխարինեն: Սակայն նրանք ինձ պատասխանեցին, որ ինչ եղել՝ եղել է»,- ասել է Պլյուշչենկոն։
Հիշեցնենք, որ օլիմպիական կրկնակիի չեմպիոնը վնասվածքի պատճառով հանվել էր Սոչի-2014-ի անհատական մրցաշարից, ինչից հետո հայտարարել էր սպորտային կարիերան ավարտելու մասին։