կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-04 08:53
Քաղաքական

Տեսախցիկացավ` Ազգային ժողովում

Տեսախցիկացավ` Ազգային ժողովում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանի միջանցքներում լայն թափով տեսախցիկների տեղադրման գործընթաց էր սկսվել։ Երկու տեսախցիկ տեղադրվել է ՀՀԿ խմբակցության վերեւում, մի տեսախցիկ՝ դեպի ՀՀԿ տանող միջանցքում, մեկը՝ դեպի ՀՅԴ տանող հատվածում։

 

Արդեն օրվա երկրորդ կեսին բանվորները տեղափոխվեցին ԲՀԿ եւ ՕԵԿ հարկաբաժին։ Թե ինչու է խորհրդարանի ղեկավարությունը որոշել համատարած տեսախցիկներ տեղադրել ԱԺ միջանցքներում եւ որքան արժե այդ «հաճույքը», դեռ հայտնի չէ»։