Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ երեկոյան` ժամը 20.41-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում լսվել են պայթյունի ձայներ, կոտրվել են պատուհաններ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել բնակարանում` փլուզվել է հյուրասենյակի պատը (մոտ 8 քմ) և կոտրվել 2 պատուհան: Պատուհանները ընկել են շենքի մոտ կայանած «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրա և վնասել թափքը: 3 երեխա և նրանց հայրը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի, այնուհետև Գյումրի քաղաքի ԲԿ:
Yerkir.am-ի տեղեկություններով` պայթյունը տեղի է ունեցել եռահարկ բազմաբնակարան շենքի 3-րդ հարկում, իսկ տուժածը Աշոցք գյուղի բնակիչ Սեդրակ Պետրոսյանն է, տուժած երեխաներից երկուսը` նրա տղաներն են, իսկ մյուսը` եղբորորդին: Մեր տեղեկություններով` պայթյունի պահին երեխաները` 2, 3, և 4 տարեկան, գտնվել են վառարանի մոտ, սակայն ԱԻՆ աշխատակիցներին մինչ այժմ չի հաջողվել պարզել, թե ինչից է առաջացել վթարը, քանի որ տանը գտնվող գազօջախը, որը հնարավոր է` պայթյունի պատճառ դառնար, չի վնասվել: Պայթյունի հետևանքով վնասվել է են նաև հարևան բնակարանների միջնապատերը:
Նշենք, որ Սեդրակ Պետրոսյանը ներկայումս գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնում: Հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկ Գաբրիել Հակոբյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդի գիտակցությունը տեղն է, վիճակը` կայուն, նա 1-ին և 2-րդ կարգի այրվածքներ է ստացել պարանոցի, դեմքի և ձեռքերի շրջանում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում գտնվող տուժած երեխաների վիճակը նույնպես կայուն է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց երեխաներին բուժող բժիշկ Օգանեսովը: