Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկումները թեժացան, ու գործը հասավ միմյանց վիրավորելուն. գրում է Ա1+-ը:
Նշենք, որ քննարկվում էր ՀՀԿ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի հեղինակած նախագիծը: Ըստ այդմ` գլխավոր դատախազը պետք է հաղորդում ներկայացնի ԱԺ-ին, ու արդյունքում ներկայացվի եզրակացություն:
Խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի նյարդերը տեղի տվեցին հնչող գնահատականներից ու կարծիքներից, եւ նա հայտարարեց. «Ես կխնդրեի մի փոքր լուրջ վերաբերվել կառավարության կարծիքին: Ինձ համար անհասկանալի է` ձեր ասած զարմանալը, չհասկանալը. ինձ համար` դասեր տալու ոճով ինձ սովորեցնելը, մեղմ ասած, ծիծաղելի է, ու այս ոճն ինձ համար ընդունելի չէ»:
Շարունակությունը` այստեղ: