Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաղթական և խորհրդանշական իրադարձություններով լի ամիս է մայիսը` Շուշիի ազատագրում, Հաղթանակի տոն, բայց չպետք է մոռանալ, որ կա մի երկիր, որը փորձելու է մեր հաղթանակներն ու տրամադրությունը փչացնել և իր գործողություններն առաջ տանել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը:
Ըստ նրա` Ադրբեջանը հավատարիմ է հին վարքագծին, ինչի հետևանքով նախորդ շաբաթ սահմանային խախտումների պատճառով զինվոր վիրավորվեց:
Պողոսյանը նշեց նաև, որ հարևան երկրի կողմից անցկացվող զորավարժությունների մասշտաբները, ժամկետներն ու զինծառայողների թվաքանակը գնալով մեծանում են, ու դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանում իրավիճակը թեժացել է: «Այսօր նաև տեղեկություն կար, որ, զորավարժություններին զուգահեռ, Ադրբեջանը նաև օդային ուժերի շտաբային զորավարժություն է իրականացնում։ Օդային բոլոր ուժերը փորձել է օգտագործել, վերապատրաստել, ու դա այն բանից հետո, երբ Հայաստանը ձեռք է բերում կործանիչ ավիացիա»,- ընդգծեց նա: