կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-16 14:43
Քաղաքական

А теперь я Наташа

А теперь я Наташа

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, ով երեկ իր պարզաբանումներն էր հնչեցրել՝ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի քննադատությունների՝ հիշեցնելով «Գույք պարտքի դիմաց» գործարքը:

 

« Արմեն Մովսիսյանի դեպքում ստացվում է այսպես՝ « А теперь я Наташа»: Թող նա մի թաշկինակ կապի ու տեղափոխվի սեղանի մյուս կողմը ու պատասխանի իր քննադատություններին: Արմե'ն Մովսիսյան, ա'յ ընկեր, ա'յ շարիկ խաղացող, պատասխանիր և քո այն ժամանակվա սխալների համար: Եվ եթե դու սկզբունքներ ունենայիր, ապա հրաժարական կտայիր, եթե վստահ էիր, որ այն ժամանակվա փաստաթղթերը վատն են եղել»,- ասաց Իսագուլյանը:

 

Նրա խոսքով՝ եթե այդ պաշտոնյաները Ռոբերտ Քոչարյանի օրոք հրաժարական չեն տվել, բայց հիմա քննադատում են նրան՝ պատճառաբանելով, որ այդքան դերակատարություն չեն ունեցել, ուրեմն կարելի է եզրակացնել, որ նրանք այն ժամանակ էլ իրենցից ոչ թե նախարարներ են ներկայացրել, այլ սովորական դռնապաններ: Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ նախարարի աշխատանքը այն չէ, որ նրանց առաջ թիկնապահները դուռ բացեն ու օգնեն, որ իրենց գլուխը փափուկ դնեն նստատեղի հենակին, այլ նրանց գործառույթների մեջ է մտնում նաև սկզբունքներ ցուցաբերելը և առարկելը: