կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-19 13:04
Առանց Կատեգորիա

Հայաստանը ավելին պետք է անի, քան ''ոչ'' ասելը. ''Ակօս''-ի գլխավոր խմբագիր

Հայաստանը ավելին պետք է անի, քան ''ոչ'' ասելը. ''Ակօս''-ի գլխավոր խմբագիր

«Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը, ով Դավութօղլուի հետ ժամանել էր Երևան, թերթի հրապարակած հոդվածում գրել է.

 

«Դավութօղլուի Երևան կատարած մեկօրյա այցը ներքին և արտաքին մամուլում մեծ արձագանք գտավ: Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նոր բանակցությունների պատրաստման ընթացքում տեղի ունեցած այս հանդիպումը, անկասկած, կարևոր էր:

 

Հայաստանը Թուրքիային չի վստահում

Երևան կատարած այցից առաջ հայ գործընկերներս ինձ անընդհատ հարցնում էին` այս այցելությունը թուրքի շոո՞ւ է, Դավութօղլուն դարձյալ ի՞նչ խաղեր է խաղալու, թուրքերն այս անգամ ի՞նչ նենգ քայլն են անելու: Բոլոր հարցերի մեջ վախ և կասկած կա: Իհարկե, սա պատմությունից առաջացած կասկած է: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է Հայաստանի հետ քաղաքականություն զարգացնել, ապա պետք է առաջին հերթին այդ անվստահության խնդիրը վերացնի: Այցելությունից առաջ Դավութօղլուն հաճախ շեշտում էր` հերքելով այն լուրերը, թե Ղարաբաղյան երկու շրջանից հեռանալու դեպքում կբացվի հայ-թուրքական սահմանը: Ըստ նրա` այս լուրերը առանց այդ էլ նուրբ ժամանակահատվածը դնում է անհարմար իրավիճակի մեջ:

 

Ինչ է Թուրքիան առաջարկում

Լավ, Թուրքիան ի՞նչ առաջարկով էր Հայաստան գնում: Թեեւ նախարարը այս հարցին մանրամասն պատասխանելուց խուսափեց, սակայն ասաց, որ ոչ միայն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, այլ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանների բացման համար խթան հանդիսացող աշխատանքների առաջարկով: Նալբանդյանը տեղի չտվեց: Դավութօղլուի առաջարկներին Հայաստանի պատասխանի մասին պաշտոնական ոչ մի բացատրություն չտրվեց: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Նալբանդյանը այս առաջարկներին տեղի չի տվել: Արդեն հանդիպումից առաջ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը այնպիսի պահանջներ էր ներկայացրել, որ դրանից հանգիստ կարելի էր հետևություն անել, որ Հայաստանը դրական դիրք չունի:

 

Դեպի Ցեղասպանության 100-ամյա տարելիցը

Գաղտնիք չէ, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Թուրքիան փորձում է հարաբերությունները բարելավել` արտաքին ճնշումը թեթեւացնելու նպատակով: Թուրքիայում Հայաստանի և Ղարաբաղի հարցով արված ամենափոքր զիջումը հավասար է հայրենիքի դավաճանության: Դավութօղլուի գործը դժվար է: «Տեղահանությունը անմարդկային էր» ասելը բավարար չէ: Դավութօղլուն լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ 1915 թվի տեղահանությունը անմարդկային արարք էր: «Անմարդկային արարք» ասելը շատ հեռու է աշխարհով մեկ սփռված հայերի արդարության պահանջները բավարարելուց:

 

Հայաստանը ավելին պետք է անի, քան «ոչ» ասելը: