կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-09 11:23
Առանց Կատեգորիա

Աթաթուրքի որդեգրած աղջկա հայ լինելու վարկածը` նույնիսկ. ''Ակօս'' թերթի խմբագիր

Աթաթուրքի որդեգրած աղջկա հայ լինելու վարկածը` նույնիսկ. ''Ակօս'' թերթի խմբագիր

«Իսլամացված հայեր» կոնֆերանսից ստացած իր տպավորությունները «Ակօս» թերթում ներկայացրել է թուրք խմբագիր Քարին Քրաքաշլըն: «Այնտեղ ինչ-որ մեկը կա՞» վերնագրով հոդվածում գրված է.

 

«Տեսիլք` ժամանակի և տարածության մեջ ձեզ կորուստի մատնելու միջոց: Պարզ չէ, թե ուր կհասնեք, սակայն, եթե դրա պատճառով եք ճանապարհ ընկել, այդ ճանապարհորդության մեջ անպայման մի իմաստ կա: Այդ պահին չեք կարող հասկանալ դա:

 

«Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած` «Իսլամացված հայեր» կոնֆերանսը տեսիլքների հեղեղ էր: Լեզուն, կրոնը, անունը մոռացած, ընտանիքից, ծննդավայրից արտաքսված սերնդի թոռները, թոռների զավակները, հանդիպելով, այսքան տարվա լռությունից հետո, սկզբում կմկմալով, ապա` բարձրաձայնելով, կարողացան արտահայտվել: Այդ պատմությունների «փոքր մարդկանց» միջոցով տեղեկացվեցինք:

 

Կոնֆերանսի քննարկման ամենաթեժ թեմաները, իհարկե, հիշողության և ինքնության հարցերն էին: Իրոք, երբ ստիպել են քեզ լռել, գոյությունդ թաքցնել, հիշողություններդ կգերակշռեն, և գոյությունդ միշտ մի «արդյո՞ք» կլինի...

 

Կոնֆերանսի ընթացքում մի պահ 1999 թվականի Մարմարայի երկրաշարժի ավերակների միջից «այնտեղ ինչ-որ մեկը կա՞» գոռոցները ասես հիշեցի: Այդ ձայնը պատասխանի էր սպասում, իր գոյությանը հավատալու համար ուզում էր «Ես այստեղ եմ» նախադասությունը լսել...

 

Կոնֆերանսի վերջին օրը Ռոբեր Քոփթաշի գլխավորած հանդիպման ընթացքում աստվածաբան Հիդայեթ Շեֆքաթլի Թուքսալը ասաց. «Այստեղի հայերին պատժել են լռությամբ: Ինչ դաժանություն է սա: Այս պատիժը պետք է վերացնենք: Պետք է հարգենք իրենց ցավն ու առիթ տանք, որ խոսեն»:

 

Ցեղասպանությունը Անատոլիայի ժողովրդին ոչ միայն արմատներից հեռացրեց, այլ նաև հետագայում կառուցելիք կյանքը ձեռքներից խլեց: Եվ ինչ ցավ է, երբ Հրանտ Դինքը` մի մարդ, ով պատմության համար է պայքարել և առիթ չի տվել այն հերքելու` բարձրաձայնելով Աթաթուրքի որդեգրված աղջկա` առաջին կին օդաչու Սաբիհա Գոքչենի հայ լինելու վարկածը, նույնպես ենթարկվել է լռության պատժին:

 

«Իսլամացված հայեր» կոնֆերանսի ընթացքում այդ մարդկանց հերթական հարցմանը` «այնտեղ ինչ-որ մեկը կա՞», պատասխանեցինք. «Այո, մենք այստեղ ենք, լսում ենք ձեզ, ավելին` մենք իրար ենք լսում»: