«Ժողովուրդը» գրում է. «Շուրջ 4 ամիս է, ինչ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ադրբեջանում՝ գերության մեջ։ Մինչ օրս հայտնի չէ, թե ինչ պայմաններում է նա հայտարարել, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք՝ գերադասելով կյանքի մյուս մասն ապրել երրորդ երկրում։ Հասկանալու համար, թե ինչպես են հայ գերիներին ստիպում ընտրել երրորդ երկրում ապրելու տարբերակը, «Ժողովուրդ»-ը զրուցեց 2003թ. Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինվոր Եղիա Հունանյանի հետ։ Նա իր 2 ընկերների հետ 2 ամիս 20 օր գտնվել է գերության մեջ։ Եղիայի խոսքով՝ ադրբեջանցի գեներալներն իրենցից փորձել են պարզել, թե մենք որքան զինվոր ունենք, քանի զենք ու տանկ. «Երբ տեսնում էին, որ երեք զինվորներս խաբում ենք իրենց, տարբեր բաներ ասում, այդ ժամանակ դաժան ծեծում էին մեզ։ Ձեռքների տակ ինչ ընկներ, դրանով խփում էին»։ Ըստ Եղիայի՝ ադրբեջանցիներն իրենց ստիպել են չվերադառնալ Հայաստան։ «Կա՛մ մնացեք Ադրբեջանում, կա՛մ ընտրեք մի երրորդ երկիր ու էնտեղ ապրեք։ Բայց Ռուսաստանը չընտրեք»,-ասել են ազերիները»: Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։