կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 17:45
Հասարակություն

Հետին ամսաթվով թաղապետ են նշանակել

Հետին ամսաթվով թաղապետ են նշանակել

Արդեն տեղեկացրել ենք, որ երկուշաբթի օրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտակ Ալեքսանյանը: Նա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է:

 

Ուշագրավ է, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքում մինչեւ երեկ չկար այդ նշանակման մասին որեւէ տեղեկություն: Եվ ահա այսօր տեսնում ենք, որ հետին ամսաթվով` դեկտեմբերի 9-ի, տեղեկություն է տեղադրվել կայքում, որ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նոր ղեկավարին:

 

Աշխատակազմին ներկայացնելով վարչական շրջանի նոր ղեկավարին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շեշտել է, որ նրանից ակնկալում է Մալաթիա-Սեբաստիայում տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի և ավանդույթների շարունակականության ապահովում: Քաղաքապետը նաև հույս է հայտնել, որ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն իր նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով կզարգացնի այն ձեռքբերումները, որոնք արձանագրել է վարչական շրջանը նախկին ղեկավարների պաշտոնավարման տարիներին:

 

Ուշագրավ է, որ շատ գերատեսչությունների համար հետին թվով նորություններ տեղադրելը գործելաոճ է դարձել:

 

Ի դեպ` երեկ թաղապետի նշանակման լուրը գաղտնի պահելուն անդրադարձել էր նաև «Փաստինֆոն»: