Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակ է ուղղել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` վերջինիս արտահերթ զեկույցի կապակցությամբ: Գլխավոր դատախազն առաջարկել է ՄԻՊ-ին ներկայացնել զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ:
Մեզ չհաջողվեց կապ հաստատել պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ և նրանից ճշտել, թե պատրաստվո՞ւմ է դատախազությանը փաստեր ներկայացնել: Ավելի ուշ ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը yerkir.am-ին հայտնեց, որ Կարեն Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի` մասնակցելու ՄԱԿ-ի հրավերով անցկացվող վեհաժողովին: Մամլո խոսնակը հայտնեց, որ իրենց էլ չի հաջողվում կապ հաստատել Անդրեասյանի հետ և հայտնել դատախազության արձագանքի մասին:
Պաշտպանը Թբիլիսիում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ ելույթ պետք է ունենա և Հայաստան կվերադառնա միայն հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 9-ին հանդես էր եկել 77 էջից բաղկացած արտահերթ զեկույցով, որում անդրադարձել էր դատական համակարգում գործող կոռուպցիոն մեխանիզմներին, ապօրինություններին և երկակի ստանդարտների կիրառման փաստերին: Շուրջ 120 փաստաբանների, դատախազների, դատավորների, իրավաբան գիտնականների և այլ փորձագետների հետ հարցազրույցների արդյունքում պաշտպանը պարզել ու հրապարակել էր դատական կաշառքի սակագները, ինչը լուրջ մտահոգություն էր առաջացրել դատավորների շրջանում: