|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելը կուսակցական շահերից չէր բխում, և եթե չորս քաղաքական ուժեր միասնաբար կոնստրուկտիվ առաջարկ են անում, բայց քաղաքական մեծամասնությունը ընդառաջ չի գնում, ուրեմն կվարվենք այլ կերպ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետաձգման հարցով իրենց դիրքորոշման և առաջիկա անելիքների մասին:
Նա նշեց, որ չորս քաղաքական ուժերը կօգտագործեն ոչ խորհրդարանական ձևը, ժողովրդի միջոցով կդիմեն Սահմանադրական դատարան: Պատգամավորը հավելեց, որ իրենք չեն ցանկացել, որ կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը չլուծվի, ու լինի ժողովրդի ըմբոստություն, բայց Հանրապետական կուսակցությունը ընտրեց այլ տարբերակ, քան ժողովրդի հարցը լուծելը: «Ժողովուրդը պատրաստ է իր բողոքն արտահայտել, մենք իրենց կողքին կանգնած ենք: Եթե սա էր ուզում Հանրապետական կուսակցությունը, մենք դեմ չենք: Դիմելու ենք Սահմանադրական դատարան, իսկ հաջորդ քայլերը դեռ չենք մշակել»,- ասաց Արամ Մանուկյանը: