կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-04 10:45
Հասարակություն

Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:



Դժվարանցանելի են Վարդենիս-Սոթք, Սոթք-Քարվաճառ, Ծիլքար-Քուչակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:

 

Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան քաղաքի հատվածում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Տիգրանաշեն գյուղի հատված),Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ճանապարհահատվածին, Լոռու մարզի Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածը, Վանաձոր-Գյումրի (Ջաջուռ գյուղի հատված) ավտոճանապարհին, ինչպես նաև Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին առկա է մերկասառույց:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս զերծ մնալ վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկելուց:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: