կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-27 13:45
Հասարակություն

2040-ին Հայաստանը կարող է առանց հայերի մնալ

2040-ին Հայաստանը կարող է առանց հայերի մնալ

2040-ին Հայաստանը կարող է առանց հայերի մնալ: Սա Голос России-ում հրապարակացած` Հայաստանում միգրացիայի խնդրին նվիրված հոդվածի վերնագիրն է: Հոդվածում նշվում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միգրացիան Հայաստանում ահռելի չափերի է հասել:

 

Ըստ հոդվածագիր Էլինա Կազարյանի՝ այսօր Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա և Ֆրանսիա ամենաշատ արտագաղթում են հենց Հայաստանից: Աշխարհի տարբեր ծայրերում բնակվում է 7-8 մլն հայ, մինչդեռ Հայաստանում, պաշտոնական վիճակագրական տվյալներով, բնակվում է ընդամենը 3 մլն մարդ:

 

Հոդվածում նաև հիշատակվում է օգնության մասին, որ հայերը հիմնականում ստանում են արտասահմանում գտնվող իրենց բարեկամներից: Նշվում է, որ ամենից արդյունավետն այդ տեսանկյունից ռուսաստանցի բարեկամներն են` հիմնականում այդ գումարները մուտք են գործում ՀՀ հենց ՌԴ-ից:

 

«Ըստ ՀԲ-ի՝ դա տարեկան մոտ 1 մլրդ դոլար է կազմում: Փորձագետները վստահ են, որ, առանց այդ գումարների, Հայաստանում աղքատության մակարդակը կարող է 23-ից հասնել 32%-ի: Այդ ցուցանիշները ցույց են տալիս, որ հայերը դեռ երկար ժամանակ կշարունակեն բնակվել Հայաստանի սահմաններից դուրս»,- եզրափակում է հոդվածագիրը: