Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որևէ կետ գոյություն չունի ծրագրում, եթե կարդաք, կտեսնեք, որ խմբագրական և հայերենի հետ չառնչվող մտքեր կան. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատագամավոր Գալուստ Սահակյանը` անդրադառնալով կառավարության ծրագրին:
«Նրանք, ովքեր գրել են, կարծում եմ, ընդհանրապես տեղյակ չեն եղել կառավարության ծրագրից։ Կարծում եմ՝ մինչև հունվար կունենան ծրագիր, որտեղ գրված կլինի ինչը, երբ և որտեղ կկարողանան իրականացնել»,- ասաց նա:
Ըստ Սահակյանի` Փաշինյանը լավ ելույթ ունեցավ, բայց այդ ելույթը ոչ թե ժողովրդի կամ պատգամավորների համար էր, այլ արտաքին աշխարհի։
Դիտարկմանը, թե Հանրապետականի ծրագրում թվեր կային, բայց դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվել, Սահակյանն արձագանքեց. «Դա ձեր կարծիքն է, իմ կարծիքը չէ»։
Անդրադառնալով գործարար պատգամավորների՝ ՀՀԿ խմբակցությունից հեռանալուն, նա նշեց, որ իշխանական կուսակցություններին բոլորն են ուզում անդամագրվել: «Հենց կուսակցությունը հեռանում է իշխանություններից, ուզում են այլ կուսակցությունների անդամագրվել»,- ասաց պատգամավորը:
Թե ի՞նչ թվով Հանրապետականը ներկայացված կլինի խորհրդարանում արտահերթ ընտրություններից հետո, Սահակյանը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ Հանրապետականն անպայման ներկայացվածություն ունենալու է խորհրդարանում։
Հարցին` արդյո՞ք ինքը կլինի նոր խորհրդարանում, նա պատասխանեց. «Խորհրդարանն առանց ինձ չի կարող մնալ»։