|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարող հարյուրավոր մարդիկ ԱԺ-ի մոտից շարժվում են դեպի ՀՀԿ Կենտրոնական գրասենյակ` պահանջելու, որ ՀՀԿ-ականները ներկայանան ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ էլ պետք է քննարկվի այս հարցը:
Քիչ առաջ բազմաթիվ ոստիկաններ հավաքվեցին ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի մոտ եւ շրջափակման մեջ առան շենքը:
Ցուցարարները պահանջում են, որ ՀՀԿ-ն բացատրություն տա, թե ինչու է բոյկոտում արտահերթ նիստը: Եվ հիմա վանկարկում են. «Պա-տաս-խան»: