Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով՝ իրենք չեն խուսափել արտահերթ նիստին մասնակցելուց, պարզապես բովանդակային քննարկումների խնդիր չունեն, դրա համար էլ չեն մասնակցում:
Դիտարկմանը, թե դա իր միանձնյա որոշումն է, պատգամավորը պատասխանեց. «Քաղաքական մեծամասնությունն ուժեղ է, իր խոսքն անցնում է, մենք ասել ենք, ինչ ուզում եք արեք: Ինչի՞, ես Սասունցի Դավի՞թն եմ, ի՞նչ եմ, որ 70 պատգամավորին կարողանամ արգելակել»:
Հարցին, թե ՀՀԿ-ն նիստը տապալվել է Վարդան Այվազյանի դստեր հարսանիքի պատճառո՞վ, Սահակյանը պատասխանեց. «Հարսանիքներն առավոտյան չեն լինում»:
Պատասխանելով դիտարկմանը, թե սա նշանակում է, որ քաղաքական փոքրամասնություններն այլևս չեն կարողանա արտահերթ նիստ գումարել, նա ասաց. «Դրա համար պետք է փոքրամասնությունները փոքր-փոքր խոսեն և փոքր-փոքր պայքարեն»:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածներին հանդիպել թույլ չտալու շուրջ ծավալված քննարկումներին` Սահակյանը նախ նշեց, որ իրավաբանների կռվին չի ցանկանում մասնակցել, հետո հավելեց. «Օրենքն ապահովում է պատգամավորի մուտքը ցանկացած հիմնարկ, եթե դրանք օպերատիվ գործողությունների հետ կապված չէին: Նույնիսկ օրենքը թույլ չի տալիս, պետք է թողնեին. Զարուհին ու Նիկոլը հո էդ մարդկանց չէին ուտելու»: