|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Այս տարվա հոկտեմբերի 15-17-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստը: ՀՀ ԱԱԾ-ն ջանք ու եռանդ չի խնայել այդ նիստի մասնակիցներին ամենաշքեղ ընդունելություն ցուցաբերելու համար: Արդյունքում՝ երկօրյա այդ միջոցառումը, ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի, ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 21 մլն 115 հազար դրամ կամ 52 հազար ԱՄՆ դոլար: Միայն 17.5 մլն դրամ ծախսվել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում հյուրերին տեղավորելու եւ նիստն անցկացնելու համար: Բացի այդ՝ ԱԱԾ հյուրերը եղել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորան-զվարճանքների կենտրոնում. այնտեղ նրանց այցն արժեցել է 1 մլն 985 հազար դրամ, 853 հազար դրամ էլ ծախսվել է «Նիկօ ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում:
Շարունակությունը կարացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: