կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-20 08:47
Քաղաքական

Կառավարության "ֆռիկները". "Ժողովուրդ"

Կառավարության "ֆռիկները". "Ժողովուրդ"

Երեկ ՀՀ կառավարության շենքում այնպիսի ուշագրավ փաստ է բացահայտվել, որը կարելի է ամոթալի համարել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ Եվրամիության պաշտոնյաների համար: «Ժողովուրդ»-ը գրում է. «Բանն այն է, որ դեռեւս 2012թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 1204-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային հատուկ մի խումբ, որը բանակցել է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության վերաբերյալ: 9 հոգանոց այդ խումբը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը: Սա նշանակում է, որ իշխանությունները զուգահեռ բանակցություններ են վարել մի կողմից ԵՄ-ի հետ` Ասոցացման պայմանագրի շուրջ, մյուս կողմից ՌԴ-ի հետ` ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Ընդ որում, ԵՄ-ի հետ բանակցել են բացահայտ, ռուսների հետ` գաղտնի: Իսկ այդ ընթացքում էլ նույն Տ. Սարգսյանն իր հարցազրույցներում պարբերաբար հայտարարել է, թե ՄՄ-ին ՀՀ անդամակցությունն անիմաստ է եւ անօգուտ»:

 

Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի` այսօրվա հանարում: